Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

«Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»
14.07.2013 | 11:17

«Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը եզրափակվեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ:
«Սա վտանգավոր ցուցադրություն էր»,- ֆիլմի ավարտից հետո ասելու էր Սերժ Ավետիքյանը: Իրականում, այն ընդունվեց մեծ ոգևորությամբ, հոտնկայս ծափողջույններով:
Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
Փարաջանովին մարմնավորել է ինքը՝ Սերժ Ավետիքյանը:
«Շատ հուզված եմ, որովհետև Երևանում եմ, այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան,- ասաց նա:- Ինչպես Փարաջանովը, այս ֆիլմն էլ աշխատեց սահմաններ չունենալ: Իհարկե, Փարաջանովը պատկանում է հայերին, վրացիներին, ուկրաինացիներին, նաև ֆրանսիացիներին, որովհետև այնտեղ նրան շատ են սիրում, բայց Փարաջանովի արվեստը համամարդկային է»:
Ֆրանսիաբնակ ռեժիսորն ասաց, որ մեծ պատասխանատվություն է` և մարմնավորել Փարաջանովի կերպարը, և ֆիլմը կառուցել, հավելեց, որ շատ տաղանդավոր մարդիկ են աշխատել իր կողքին: Հանդիսատեսին նա խնդրեց ֆիլմը նայել ազատ հոգով, ազատ աչքերով և ազատ, բաց ականջներով, նշելով, որ «Փարաջանովը» գեղարվեստական ֆիլմ է:
«Ես այլախոհ չեմ, ես արվեստագետ եմ, իմ միակ ցանկությունը ֆիլմեր նկարահանելն է` գեղեցկությանը ծառայելը»,- ասում է Փարաջանովը: Խորհրդային տարիներին հոգեբանական և ֆիզիկական հալածանքների ենթարկված հանճարը «Ո՞վ ես» հարցին պատասխանում է. «Ծագումով հայ, ծնունդով վրաստանցի, ում մեղադրում են ուկրաինացի ազգայնամոլ լինելու համար: Ես ուր էլ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարահանում, եթե ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարահանեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:
Փարաջանովյան գույները, ձևերը, կոլաժները, խելառությունը, տառապանքն ու ազատությունը ներկայացնելուց զատ, Ավետիքյանը հանդիսատեսի դատին է հանձնում Փարաջանովի միայնությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ